Պաշտպանվում են գաղտնալսումից. պատգամավորների հեռախոսները հավաքել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովում անցած շաբաթ տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի եւ ԶՈՒ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, հանդիպման սենյակ է բերվել մի սարք, բոլոր պատգամավորների հեռախոսները հավաքել ու դրել են այդ սարքի վրա։

Բայց դա ոչ թե խլացուցիչ է եղել՝ հեռախոսային կապն աշխատել է։

Ասում են՝ այդ սարքով կանխել են հնարավոր գաղտնալսումները` հեռախոսների միջոցով։

Հիշեցնենք, որ աշխատանքային այդ քննարկման օրակարգում եղել են վարժական հավաքների եւ աշխարհազորի մասին հարցերը, որին արդեն անդրադարձել ենք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031