
Ջուր հավաքեք. 1 օր ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 20-ին ժամը 12:00-ից մինչև մարտի 21-ը 12:00-ն կդադարեցվի Կոշ, Դպրևանք, Ագարակ, Ուջան, Շամիրամ, Նոր Եդեսիա, Արագածոտն, Ոսկեհատ գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: