
Գարեգին 2-րդի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Վազգեն աբեղա Պետրոսյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ մարտի 19-ին, իր դիմումի համաձայն, կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Վազգեն աբեղա Պետրոսյանը։
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից հայտնում են, որ կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ռաֆայել Պետրոսյան ավազանի անունով: