2024թ. Անթալիա մեկնող գերմանացիների թիվը կարող է հասնել 4 միլիոնի

Թուրքիայի «Միջերկրական ծովի զբոսաշրջային հյուրանոցատերերի և գործարարների միության» նախագահ Քաան Քավալօղլուն անդրադարձել է Անթալիա մեկնող օտարերկրացի զբոսաշրջիկներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա ընդգծել է, որ առաջին անգամ մեծ թիվ են կազմում Գերմանիայի քաղաքացիների կողմից Անթալիա կատարելիք այցելությունների վաղ ամրագրումները: Դրանք 1.5 միլիոնի են հասնում:

«Այս տարի ծրագրում ենք Անթալիայում հյուրընկալել 4 մլն գերմանացի տուրիստի»,-ասել է Քավալօղլուն:

Բացի այդ նա նշել է, որ Անթալիա մեկնող գերմանացի զբոսաշրջիկների թիվը 2024-ին կարող է գերազանցել ռուս զբոսաշրջիկների թիվը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031