
«Կարո՞ղ եք փողով երջանկություն գնել». «Արժույթի միջազգային հիմադրամը» հարցում է անցկացրել

«Արժույթի միջազգային հիմադրամը» (IMF) հրապարակել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը։ Հետազոտության ընթացքում հարցվածներին տրվել է «Կարո՞ղ եք փողով երջանկություն գնել» հարցը։ Հետազոտության արդյունքում, ըստ ermenihaber.am-ի՝ հրապարակվել է 2023-ի երջանկության զեկույցը։
Վերոնշյալ զեկույցը պատրաստելիս հաշվի է առնվել երկրներում մեկ շնչին ընկնող համախառն նեքին արդյունքը (ՀՆԱ)։
Հրապարակված ցանկից նկատվում է, որ հիմնականում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի բարձր մակարդակ և բարձր զարգացվածություն ունեցող երկրները գլխավորում են երջանիկ երկրների ցանկը։
Ըստ հրապարակված տվյալների՝ աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը գլխավորում է Ֆինլանդիան (7.80)։
Առաջին հնգյակում են Դանիան (7.59), Իսլանդիան(7.53), Իսրայելը (7.47) և Շվեդիան (7.40)։ Իսկ Թուրքիան զբաղեցնում է 106-րդ հորիզոնականը։