Եղել են ժամանակներ, երբ բանականությունն ու արժանապատվությունը կորցրած ժողովուրդներին անգամ Աստված չի ցանկացել փրկել. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտը

1918թ. մայիսի 11-ին, ֆիլանտրոպ և գործարար Կլեվելանդ Հոդլի Դոջին ուղղված նամակում գրել է «…Հայկական եղեռնը պատերազմի ամենամեծ ոճիրն էր, և Թուրքիայի դեմ գործելու ձախողումը` նրա մեղքերին թողություն տալն է: Ձախողում` որ հիմնովին առնչվել է թուրքական սարսափների հետ նշանակում է, որ ապագայում աշխարհի խաղաղության երաշխավորման բոլոր խոսակցությունները չար հիմարություններ են»:

Հետևություններ չենք անում ու դասեր չենք քաղում: Այսօր էլ բոլորը երկրները պատրաստ են Թուրքիայի ու Ադրբեջանի մեղքերին թողություն տալ, որովհետև ՀՀ ղեկավարությունը ինքն է Թուրքիային ու Ադրբեջանին լիարժեք թողություն տվել:

Եղել են ժամանակներ, երբ բանականությունն ու արժանապատվությունը կորցրած ժողովուրդներին անգամ Աստված չի ցանկացել փրկել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031