
Ինչո՞ւ այս տարի Հայաստանը կարող է հաղթել «Եվրատեսիլ»-ում. Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչու այս տարի Հայաստանը կարող է հաղթել Եվրատեսիլում
Մեծ գաղտնիք չեմ բացի, որ Եվրատեսիլը քաղաքականացված մրցույթ է, հիմնականում բավականին անհամ երգերով:
Ճաշակին ընկեր չկա, դրա համար անցնենք քաղաքականությանը: Երգը և գլոբալիստներին է կարող դուր գալ, և գլուխ բարցրացնող աջերին:
Գլոբալիստներ
– Հիմա Ուկրաինային գալիս է փոխարինելու Հայաստանը և Ռուսաստանի հետ լարվածության ֆոնին Հայաստանին պետք է բլիթ տալ, նաև ոգևորել Հայաստանի սպառողներին, նաև կոմպենսացիա տալ կորցրած ու դեռ կորցնելիք տարածքների համար:
– Բովանդակային առումով ադաթների դեմ պայքարող new ֆեմինիստուհու երգ է, դա էլ է պետք խրախուսել:
Հակագլոբալիստներ
– Եվրոպայում աջերը ակտիվանում են ու իրենց դուր կգա ֆոլկ երաժշտությունը, ավանդական պատկերները, նաև այն, որ երգվում է ազգային լեզվով, ոչ թե անգլերեն:
– Երգի բառերը մի կողմ, բայց տեսարանները ավանդական են, ընդեմ գլոբիստական խառնարանի:
– Դուր կգա նաև նրանց, ովքեր հոգնել են Եվրատեսիլի անիմաստ ոճից և դա կարող են համարել ապտակ Եվրատեսիլի ավանդույթներին, ինչպես տարիներ առաջ դրա համար ձայն տվեցին ֆիննական Lordi խմբին»: