
Հայաստանի մարմնամարզության առաջնությունների չեմպիոնները հայտնի են

Հայաստանի մարմնամարզության կանանց և տղամարդկանց 2024 թվականի առաջնությունների հաղթողները հայտնի են:
Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում կայացած առաջնության մրցումային վերջին օրը կայացան առանձին գործիքների եզրափակիչները: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի չեմպիոններն են` Գագիկ Խաչիկյանը (նժույգ-թափեր), Գագիկ Խաչատրյանը (ազատ վարժություններ), Վահագն Դավթյանը (օղակներ), Էրիկ Բաղդասարյանը (զուգափայտ), Արթուր Դավթյանը (հենացատկ), Շեքսպիր Գևորգյանը (պտտաձող):
Կանանց մրցումներում լավագույնները Աննա Մանթաշյանը (հավասարակշռության գերան, ազատ վարժություններ), Օֆելյա Քոչարյանը (հենացատկ) և Մանե Պողոսյանը (զուգափայտ) են:
Բազմամարտում Հայաստանի չեմպիոնները Գագիկ Խաչիկյանն և Նանե Միքայելյանն են: