ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Վրաստանում Ավստրիայի դեսպանին և ռազմական կցորդին

Հայաստանի Հանրապետությունում գործող ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակը հայտնում է, որ ՀՀ Իջևան քաղաքի օպերատիվ գրասենյակի թիմը հյուրընկալել է Վրաստանում Ավստրիայի դեսպան Թոմաս Մյուելմանին և ռազմական կցորդ գնդապետ Ահամմերին։

Այս մասին հրապարակում է արվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի էջում։

«Մարդկանց անվտանգությանն ուղղված պարեկային շրջայցի ընթացքում ներկայացրինք առաքելության աշխատանքն ու տարածքում տիրող իրավիճակը», – նշվում է առաքելության գրառման մեջ։

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության Իջևանի գրասենյակը բացվել է 2023 թվականի սեպտեմբերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031