![](/banners/BeFunky-design.jpg)
Չկրակելու հրաման չկա. Պապիկյան
![](https://168.am/wp-content/uploads/2024/03/Papikyan.png)
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքում է պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավար Արշակ Կարապետյանի այն պնդումը, թե առաջնագծում զինվորներին չկրակելու հրաման է տրվել:
«Չկրակելու հրաման չկա»,- ԱԺ-ում լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց նա։
Հարցին, թե ինչ գործողություններ են իրականացնում զինվորականները (հակառակորդի ակտիվության դեպքում), Պապիկյանը պատասխանեց, որ զինվորները գործում են պաշտպանության նախարարությունից ստացված հրահանգով:
Պապիկյանը չցանկացավ պատասխանել այլ հարցերի։