«Երբ Նիկոլայը նման բառեր է ասում՝ նկատի ունի իր իսկական տերերին». Արմեն Հովասափյան
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ լսեցի Փաշինյանին․ իր հիմնական ասելիքը, բնական է, անկլավների մասով էր, որ արդեն ամեն ինչ պրծած վիճակ է, բայց դրա մասին չէ, որ կուզենայի խոսել, այլ նրա թյուրքացման հետ կապված մի քանի մոտեցումների մասին, երբ հերթական անգամ ընդգծեց, որ «թուրքն իր օրթախն» ա։
Ասեմ, որ լրիվ տրամաբանական է, որ թյուրքական օրակարգի սպասարկուն ու ծառան կյանքում վատ չի զգա, երբ իրեն «թուրք» անվանեն, ավելին, նա լրիվ «օկ» ա, որ իրեն ծաղրում են թուրքական սինվոլիկայով պատկերներ հրապարակելով, այլ բան չարժեր էլ ակնկալել։
Նայեք՝ ինչ ա ասում․ թե բա, «մենք շատ հաճախ հարցերի վերաբերյալ տարբեր ընկալումներ ունենք»։
Սա տենց էլ չի կարում, ավելի ճիշտ չի ուզում ընկալել, որ թյուրքը երբեք չի կարող իր շահերից էն կողմ ինչ որ «ռասկլադում» տեղավորվել։ Դրանք ունեն մի հարց՝ պանթյուրքիզմ ու էդ գաղափարախոսության տիրույթում կարող են ժպտալ, լուռ լսել, սիրառատ հայացքներ գցել, շողոքորթել, բայց միաժամանակ ամենհարմար պահին ձեռքով ցույց տալ «գորշ գայլի» սինվոլը ու վերահաստատել իրենց իրական իդեալները։ Իսկ Նիկոլի նմանները, ովքեր տարիներ շարունակ պարել են թյուրքական մուղամի տակ, հիմա ունեն միանձնյա որոշում կայացնելու լիիրավ հնարավորություն և քայլ-քայլ գնում են իրենց տերերի վաղեմի երազանքի իրականացմանն ընդառաջ։
Երեկ իր խոսքում Նիկոլն անուղղակի հասկացրեց, որ ինքը պատրաստ է մեր տարածաշրջանում որպես հիմնական խաղացող տեսենել Թյուրքիային։ Չէ, ըտենց բառացի չասեց, ուղղակի, երբ ասում էր Արևմուտքի հետ հարաբերություն, գոծընկեր, լոգիստիկա և այլն, դա ուղղակիորեն վերաբերվում էր հենց թյուրքական գործոնին, հարգելիներս, եթե չգիտեք՝ ասեմ, որ էսօր Արևմուտքը մեր մոտ խաղում է թյուրքիայով և ներկայացված է նրանով։
Ու երբ Նիկոլայը նման բառեր է ասում՝ նկատի ունի իր իսկական տերերին։ Ասեմ ավելին, այսօր Արևմուտքը Թուրքիային է պատկերացնում որպես հարավկովկասյան տարածաշրջանի հարցերի հիմնական մենեջեր։
Վերջում մի հիմարության մասին ևս․ երեկվա իր խոսքում, թյուրքական թեմայի հետ կապված մի միտք ևս ասեց, որին չեմ կարող չարձագանքել․ տեսեք, ասում է, թե «Թուրքիային մենք ընկալում ենք Ադրբեջանի միջոցով, մենք պետք է ունենաք օրակարգ Թուրքիայի հետ»։
Փորձեմ վերջին անգամ սրան հասկացնել, որ ադրբեջանական օրակարգն, ըստ էության, թուրքականից ոչինչով չի տարբերվում (պանթյուրքիզմ լայց), դրան գումարած, դու ամեն ինչ արեցիր, որ Թուրքիան հարավային կովկասում դառնա գործոն, խառնվի ՀՀ հետ կապված բոլոր հարցերին, իսկ նրա ախոժակն արդեն բացվել է ու զսպման համար կոնկրետ քայլեր են պետք»։