
ԵՄ-ն մոտ ժամանակներս կարող է համաձայնեցնել Կիևին տրամադրվող ռազմական օգնության փաթեթը

ԵՄ երկրները մոտ են Ուկրաինային 5 միլիարդ եվրոյի ռազմական օգնության տրամադրման և Կիևին մատակարարումների ծախսերի փոխհատուցման շուրջ համաձայնության գալուն:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայկոչելով Financial Times թերթը:
«Եվրամիության երկրները պատրաստ են համաձայնության գալ Ուկրաինային ռազմական մատակարարումների համար օգտագործվող ֆոնդում 5 միլիարդ եվրոյի նոր հավելման շուրջ:
ԵՄ համաձայնագիրը, որը մարտի 13-ին անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ պաշտոնական հաստատում է պահանջում, նոր միջոցներ է տրամադրում ԵՄ երկրների կողմից Կիևին մատակարարումների ծախսերը փոխհատուցելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։