Արտերկրում Թուրքիայի ունեցած ամենամեծ ռազմաբազան Սոմալիում է

Թուրքական մամուլում շրջանառվում են տեղեկություններ՝ կապված երկրից դուրս գտնվող ամենամեծ թուրքական ռազմաբազայի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ այն գտնվում է Աֆրիկա մայրցամաքի արևմտյան հատվածում՝ Սոմալիի Դաշնային Հանրապետությունում:

Հիշյալ ռազմաբազան Սոմալիում բացվել է 2017-ի սեպտեմբերի 30-ին և գործում է մինչև օրս:

Ավելին, 2024-ի փետրվարին երկու երկրի միջև ռազմական և տնտեսական համագործակցության համար կնքված համաձայնագրով դրա ռազմավարական նշանակությունն էլ ավելի է մեծացել:

Այս պահի դրությամբ «Սոմալիի թուրքական օպերատվիվ խմբի հրամանատարությունը» ռազմական կրթություն է ապահովում Սոմալիի «Գորգոր» կոչվող գումարտակների անձնակազմի համար:

Նշենք նաև, որ թուրքական հիշյալ ռազմաբազան ունի 550.000քմ տարածք և գտնվում է Հնդկական օվկիանոսի անմիջապես հարևանությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031