Նիկոլը ոչ թե եվրոպական արժեքների կրող ինտելեկտուալ-փիլիսոփա է, այլ սարից իջած և Փարիզի վրա բերանը բացած «Գիքոր». Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն ամենշաբաթյա հարցուպատասխանի ֆորմատով շարունակում է պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին:

Հարց 4 – Կարեն Սերոբյան

Շատ հետաքրքիր է Ձեր կարծիքը։ Վերջին հաշվով, էս դավաճանի նպատակը ո՞րն է, սա ի՞նչ քաղաքական վեկտոր է բռնել։ Ինչի՞ է խաղում մի քանի լարի վրա։ Այս անվերջանալի անհաջողությունները ե՞րբ են ավարտվելու։

Արմեն Աշոտյան- Կարծում եմ, որքան էլ բարդ են գործընթացները, Փաշինյանի նպատակները պարզ են՝ ցանկացած գնով մնալ իշխանության։ Այս արկածախնդրության հիմքում թե՛ խելքի, թե՛ բարոյական ճգնաժամն է իր և իր թիմի մոտ, որովհետև նման սալտոների իրական գինը վճարելու է հայ ժողովուրդը, այդ թվում` իր զավակների կյանքով։

Կարդացեք նաև

Նիկոլն իրականում եվրոպամետ չէ, նա չի կրում եվրոպական քաղաքակրթական արժեքները, նա ոչ թե եվրոպական արժեքների կրող ինտելեկտուալ-փիլիսոփա է, այլ սարից իջած և Փարիզի վրա բերանը բացած «Գիքոր»։ Նա փորձում է խաբել ոչ միայն պատմությանը, այլև աշխարհագրությանը։ Հավատացե՛ք, որ երկուսն էլ՝ թե՛ պատմությունը, թե՛ աշխարհագրությունը, դաժան են իրենց կանոնները և օրենքները անարգողների նկատմամբ։

Փաշինյանը սիրում է ասել, որ «նավը ուզում է հասցնել նավահանգիստ»։ Բայց արդյո՞ք նավերի ֆունկցիան նավահանգստում լռվելն է … Նավերը նավարկելու համար են, իսկ նավահանգստում մնացածները կա՛մ թանգարան են դառնում, կա՛մ ջարդոն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս