«Հայաստանի հետ կհամագործակցենք՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտությունից քաղած դասերը»․ Հունաստանի ՊՆ

Հունաստանը պետք է դադարեցնի միայն պատրաստի սպառազինության համակարգերի գնումը և անցնի սեփական պաշտպանական տեխնոլոգիական մշակմանը,- Нафтемпорики թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։ Նա նախանշել է զինված ուժերի բարեփոխման որոշ ասպեկտներ։

Նա նշել է, որ մտադիր են Հունաստանին հնարավորություն տալ պաշտպանական տեխնիկայի պարզ սպառողից վերածվել արտադրողի և, հնարավոր է՝ խոշոր արտահանողի։

Նիկոս Դենդիասը նաև նշել է, որ անօդաչու սարքերի և հակաօդային համակարգերի ոլորտում տեխնոլոգիական զարգացումները փոխել են համաշխարհային մակարդակով պատերազմի վարման ձևը։

«Վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ մանրամասն տեղեկացա ժամանակակից մարտադաշտում ԱԹՍ-ների օգտագործման մասին։ Հիշեցնեմ, որ սա այն երկիրն է, որի զինված ուժերը հարձակման են ենթարկվել մի երկրի բանակի կողմից, որը զանգվածաբար օգտագործել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Բայրաքթար» անօդաչու սարքեր։

Նույն պատճառով մենք Հայաստանի հետ կհամագործակցենք պաշտպանական համագործակցության երկկողմ համաձայնագրերի շրջանակներում՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերը»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031