Բաժիններ՝

Մակրոնը ստորագրել է հղիության արհեստական ընդհատման իրավունքն ամրագրող օրենքը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 8-ին օրենք է ստորագրել, որը բարձրագույն օրենսդրական մակարդակով ամրագրում է կանանց հղիության ընդհատման իրավունքը: Սահմանադրությունում համապատասխան փոփոխություն կատարելու տեքստը հրապարակվել է այսօր։

Ավելի վաղ Ֆրանսիան դարձել էր աշխարհում առաջին երկիրը, որը կանանց հղիության արհեստական ընդհատման իրավունքն ամրագրել էր Սահմանադրությունում: Համապատասխան հոդվածին ավելացվել է հետևյալ կետը. «Հղիության կամավոր ընդհատման դիմելու կանանց իրավունքը երաշխավորված է օրենքով»:

Սեպտեմբերին Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը (Insee) հայտնել էր, որ 2022 թվականի արդյունքներով երկրում գրանցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենացածր ծնելիությունը։ Ծնելիության նվազումը ազդել է երկրի բոլոր շրջանների վրա։ Այն հատկապես վերաբերում է 25-29 տարեկան (3%-ով ցածր, քան 2010 թվականին) և 30-34 տարեկան (4-ով ցածր) կանանց։ Ընդ որում` 40 տարեկանից բարձր կանանց շրջանում, ծնելիությունը, ընդհակառակը, աճել է 3 տոկոսով։

Առաջնածին կանանց միջին տարիքը նույնպես աճել է՝ 30,2-ից հասնելով 31,2-ի, իսկ ոչ օրինական ամուսնությունից ծնված երեխաների թիվը 57%-ից հասել է 65%-ի:

«Drees»–ի հետազոտության համաձայն՝ 2022 թվականին Ֆրանսիայում հղիության արհեստական ընդհատման թիվը զգալիորեն աճել է՝ հասնելով վերջին 33 տարվա ընթացքում ռեկորդային մակարդակի՝ 234 հազարի։ Այս միտման վրա ազդող գործոններից մեկը, որը հատկապես արտահայտված է 20-29 տարեկան կանանց շրջանում, հեղինակներն անվանում են Ֆրանսիայում հղիությունը դադարեցնելու հնարավորության ժամկետի երկարացումը 12 շաբաթից մինչև 14 շաբաթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս