
2024 թվականի հունվարին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 713.715

Հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 713 715:
Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, ընդգծելով, որ այն գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 35 799-ով կամ 5.3 %-ով: