Սոչին և Կապանը կարող են քույր քաղաքներ դառնալ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, որ քշխատանքներ են տարվում Սոչիի և հայկական Կապանի միջև «քույր»-հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Նշենք, որ Կապանի քույր-քաղաքներից են Բորիսովը (Բելառուս), Գլենդելը (ԱՄՆ) և Նինբոյը(Չինաստան)։

Նրա խոսքով ՝ Սոչիի քաղաքային վարչակազմը կառուցողական փոխգործակցություն է հաստատում Մաքսային միության երկրների մունիցիպալիտետների հետ, պահպանում է շփումների բարձր դինամիկան Աբխազիայի, Չինաստանի գործընկերների հետ:

«2023 թվականի սեպտեմբերին Մինսկում ստորագրվել է համաձայնագիր Սոչիի և Մինսկի միջև բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին։ Մշակվում է Վարադերո (Կուբա), Կապան (Հայաստան) և Ակապուլկո (Մեքսիկա) քաղաքների հետ «քույր»-հարաբերությունների հաստատման հարցը», – ասել Է Զախարովան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031