ԱԽ քարտուղարն ԱԺ-ում փակ հանդիպման է. լրագրողների հարցերին կպատասխանի հանդիպումից հետո

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱԺ-ում է՝ փակ հանդիպում է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։

Մինչև հանդիպմանը մասնակցելը, լրագրողներն ԱԽ քարտուղարից հետաքրքրվեցին՝ ՀԱՊԿ-ի հետ անդամակցությունն առհասարակ սառեցնելու վերաբերյալ հարց օրակարգում այս պահին կա՞, ինչին ի պատասխան՝ Ա. Գրիգորյանն  ասաց՝ հանդիպման է գնում, հանդիպումից հետո կխոսի լրագրողների հետ։

Հաջորդ հարցին՝ ԵՄ-ին անդամակցելու հարց այս պահին դրվե՞լ է, Արմեն Գրիգորյանը կրկին նույն պատասխանը տվեց.

«Հանդիպումից հետո հանգիստ խոսենք, առաջարկում եմ՝ հանդիպումից հետո խոսենք»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031