Բաժիններ՝

Բազմաթիվ մարդիկ կրկին չեն կարողանում մտնել «Ֆեյսբուք» կամ «Ինստագրամ». փորձագետի խորհուրդը

Երեկ` մարտի 5-ին, սոցցանցերում առաջացած տեխնիկական խնդիրներից հետո բազմաթիվ մարդիկ կրկին չեն կարողանում օգտվել իրենց օգտահաշիվներից։ Այս մասին գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Բազմաթիվ մարդիկ կրկին չեն կարողանում մտնել «Ֆեյսբուք» կամ «Ինստագրամ»։

Ի՞նչ անել, ո՞նց անել։ Փորձող կա` հավելվածը ջնջել ու նորից տեղադրել է, օգնել է»,- գրել է նա։

Սամվել Մարտիրոսյանի գրառման տակ տասնյակ մարդիկ մեկնաբանություն են թողել, որ այդպես էլ չեն կարողանում մուտք գործել իրենց հաշիվներ։

««Ինձ մոտ էլ չի լինում, կոդ չի գալիս, 20 անգամ փորձել եմ», «Չի լինում, միևնույնն է` չի ստացվում», «Ինձ չօգնեց»»,– գրել են նրանք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031