Բաքվի և Թեհրանի հարաբերություններում նոր էջ է բացվել․ Իրանի ԱԳ նախարար

Բաքվի և Թեհրանի հարաբերություններում նոր էջ է բացվել. այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

IRNA գործակալության փոխանցմամբ՝ նա շեշտել է, որ «երկու երկրների համար բացվում են փոխշահավետ համագործակցության մեծ հնարավորություններ»։

Թե ինչ համագործակցության մասին է խոսքը, գործակալությունը չի մանրամասնում։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են նաև քայլեր ձեռնարկել Թեհրանում ադրբեջանական դեսպանատան աշխատանքը վերականգնելու շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031