Փետրվարին սննդամթերքի գնաճը Թուրքիայում հասել է 112%-ի
Թուրքիայի «Հեղափոխական աշխատավորների արհմիությունների համադաշնության հետազոտական կենտրոնը» (DİSK-AR) հակադարձել է «Թուրքիայի վիճակագրական իսնտիտուտի» (TÜİK) կողմից հրապարակված ինֆլյացիայի (գնաճ) վերաբերյալ տվյալներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես «DİSK-AR»-ը TÜİK-ի հայտարարությունից հետո զեկույց է հրապարակել, ընդգծելով, որ 2024-ի փետրվարին սննդամթերքի գնաճի վերաբերյալ TÜİK-ի հրապարակած 71.1 տոկոս-ը չի համապատասխանում իրական գնաճի տվյալներին:
Ըստ DİSK-AR-ի՝ թոշակառուների շրջանում սննդամթերքի գնաճը կազմել է 87.3, ցածր եկամտաբերություն ունեցող խմբի համար՝ 81.1, 2-րդ աստիճանի ցածր եկամտաբերություն ունեցող խմբի համար՝ 93 և ամենացածր եկամտաբերություն ունեցող խմբի համար՝ 111.7 տոկոս:
«Այսպիսով ամենացածր եկամուտ ունեցող խմբի համար գնաճը կազմել է 112 տոկոս, իսկ ամենաբարձր եկամուտ ունեցող խմբի համար՝ 52 տոկոս».-ասվել է DİSK-AR-ի զեկույցում: