Բաժիններ՝

Ռուսաստանում կարող են արգելափակել «Վիքիպեդիան»

Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Անտոն Գորելկինը հայտնել է, որ Ռուսաստանում կարող են արգելափակել «Վիքիպեդիան»:

Նրա խոսքով՝ ռեսուրսում կան ոչ միայն հոդվածներ, որոնք նկարագրում են արգելափակումները շրջանցելու ուղիները, այլև նյութեր, որոնք կոչ են անում օգտատերերին կիրառել դրանք։

«Վիքիպեդիան» արգելափակելու օրինական հիմքեր կան, մնում է այնպես անել, որ դա կտրուկ դիսկոմֆորտ չառաջացնի օգտատերերի մոտ։ Իրականում, այս ռեսուրսում առկա բոլոր արժեքավոր տեղեկությունները արդեն կրկնօրինակվել են, համապատասխանեցվել են հանրագիտարանային նորմերին և տեղադրվել են Bre, Ruviki և Runiversalis պորտալներում:

Հիշեցնենք, որ օրենքն ուժի մեջ է մտել մարտի 1-ից և գործելու է ընդհուպ մինչև 2029 թվականի սեպտեմբերի 1-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031