ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներն անդրադարձել են Կովկասում խաղաղության գործընթացին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անթալիայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է իրավիճակը Կովկասում, սևծովյան տարածաշրջանում և Սիրիայում։

Ինպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նա ասել է Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումին հաջորդած մամուլի ասուլիսում:

Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարների հանդիպումը կայացել էր մարտի 1-ին Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում։

Ֆիդանի խոսքով՝ երկկողմ համագործակցության հարցերին զուգահեռ, քննարկել են տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև՝ Կովկասում խաղաղության գործընթացը (Հայաստանի և Ադրբեջանի միջև – խմբ):

Ըստ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ բացի այդ, քննարկվել են նաև Սև ծովում անվտանգության խնդիրներին առնչվող՝ տարբեր խողովակներով իրականացվող գործընթացները: Ֆիդանը հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ավելի շատ ժամանակ հատկացնել Սիրիայի հարցի քննարկմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031