Ամերիկացիների մեծ մասը պատրաստ է քվեարկել Թրամփի օգտին. սոցհարցում

Ամերիկացի ընտրողների մեծամասնությունը պատրաստ է քվեարկել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտին։ Այդ մասին են վկայում սոցհարցման արդյունքները։

«Ռիա Նովոստիի» փոխանցմամբ, հարցումն անցկացրել է New York Times-ը՝ Sienna College հետազոտական կազմակերպության հետ համատեղ:

Եթե ԱՄՆ ընտրություններն անցկացվեին քվեարկության օրը, ամերիկացի ընտրողների 48%-ը կքվեարկեր Թրամփի օգտին, իսկ 43%-ը՝ Բայդենի օգտին, ըստ շաբաթ օրը հրապարակված աղյուսակային տեղեկատվության։

Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել սպիտակամորթ ընտրողների 53%-ը, ծագումով լատինաամերիկացիների 46%-ը, աֆրոամերիկացիների 23%-ը։

Բայդենը, ընդհակառակը, ստացել է աֆրոամերիկացիների ձայների 66%-ը, մնացած բոլոր խմբերում հետ է մնացել իր մրցակցից՝ ստանալով սպիտակամորթ և լատինաամերիկյան ընտրազանգվածի 40%-ի աջակցությունը։

Հարցումն անցկացվել է 2024 թվականի փետրվարի 25-ից 28-ը գրանցված 980 ընտրողի շրջանում։ Թույլատրելի սխալի սահմանը պլյուս-մինուս 3,5 տոկոսային կետ է:

ԱՄՆ նախագահական ընտրությունները կայանալու են այս տարվա նոյեմբերին։

Տեսանյութեր

Լրահոս