Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպել է ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարի հետ

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Քննարկվել են տարածաշրջանային հարցեր, մասնավորապես վերջին զարգացումները Հարավային Կովկասում:

Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը խաղաղության գործընթացում առկա հարցերի վերաբերյալ՝ նշելով, որ առաջընթաց հնարավոր է գրանցել հանրահայտ համաձայնեցված սկզբունքներին հստակ հանձնառության պարագայում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031