Հայկ Մարտիրոսյանը մեկ հորիզոնականով բարելավել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է մարտ ամսվա դասակարգման աղյուսակը:
Տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 49-րդ հորիզոնականում է, Գաբրիել Սարգսյանը` 61-րդ, Սամվել Տեր-Սահակյանը` 91-րդ, Հրանտ Մելքումյանը` 98-րդ:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դասակարգման աղյուսակում 26-րդն է:
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 51-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը` 73-րդ, Աննա Սարգսյանը` 75-րդ, Մարիամ Մկրտչյան` 99-րդ: