Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախագահը Սեուլում հանդիպել է Ցուկերբերգի հետ

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը Սեուլում հանդիպել է Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ և քննարկել արհեստական ​​բանականության և «ընդլայնված իրականության» ոլորտում համագործակցության հեռանկարները։ Այս մասին  հայտնում է  ՏԱՍՍ գործակալությունը։

Հարավային Կորեայի նախագահը նշել է, որ հարավկորեական ընկերությունները կարող են հարմար գործընկերներ լինել արհեստական բանականության ոլորտում Ցուկերբերգի ընկերության մշակումների կիրառման համար, քանի որ երկիրը հայտնի է որպես կենցաղային էլեկտրոնիկայի, գաջեթների և ավտոմոբիլների արտադրող։

Յուն Սոկ Յոլը նաև նշել է, որ տեղական կորպորացիաներն առաջատար դիրք են զբաղեցնում հիշողության չիպերի արտադրության բնագավառում, որոնք անհրաժեշտ են արհեստական ​​բանականության համակարգերի համար։ Երկրի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցություն ցուցաբերելու հարավկորեական կազմակերպությունների հետ համագործակցության հաստատման գործում։

Ցուկերբերգը փետրվարի 28-ին հանդիպել է նաև LG Electronics-ի գլխավոր տնօրեն Չո Չժու Վանի հետ։ Ինչպես հաղորդել է կորպորացիայի մամուլի ծառայությունը, նրանք քննարկել են LG-ի արտադրանքներում Meta-ի տեխնոլոգիաների կիրառման, հարավկորեական ընկերության ծառայությունների մեջ ամերիկյան ընկերության հարթակների ինտեգրման հնարավորությունը։

Ձեռնարկատերը փետրվարի 28-ին նաև հանդիպել է Samsung Electronics-ի նախագահ Լի Չժե Յոնի հետ։ Նրանց քննարկման առարկան եղել է արհեստական ​բանականության և «ընդլայնված իրականության» ոլորտում փոխգործակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս