Ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը ռուսական ռուլետկա է խաղում. կամ՝ Հայաստանը, կամ՝ ինքը

«Այսօր մենք Ազատության հրապարակում ավելի շատ ենք, քան փետրվարի 20-ի հանրահավաքին: Ժողովուրդն ասում է՝ գեղ կանգնի, գերան կկոտրի։ Հիմա մեզ մնում է  միայն այդ գործողությունը, և մենք դիմում ենք բոլոր նրանց, ովքեր այժմ նստած են իրենց բազմոցների վրա և դիտում են մեզ, ովքեր համամիտ են մեզ հետ՝ թող միանան ու ազատվենք այս չարիքից։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս տղան՝ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով, ռուսական ռուլետկա է խաղում»,- Ազատության հրապարակում «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման համակարգողներից՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

Նա պատկերավոր ներկայացրեց իր տեսակետը, թե ռուլետկա խաղացողՆիկոլ Փաշինյանը մեկ փամփուշտ է դրել զենքի փամփշտակալի մեջ ու պտտացնում է. կամ  ինքը կզոհվի, կամ Հայաստանը։

«Իր ճակատագիրն իրենն է, բայց մեր ճակատագիրը մեր ձեռքերում է, և մենք ենք պարտավոր, որ մեր պետությունը փրկենք։

Այսօրվա դրությամբ տարբերակը հետևյալն է՝ սկսո՞ւմ ենք իմփիչմենթի գործընթաց՝ ԱԺ-ում 35+1 ստորագրություն հավաքելուց  հետո,  72 ժամվա ընթացքում  սկսել այդ գործընթացը։ Բայց ԱԺ-ում չունենալով մեծամասնություն, այդ գործընթացը հիմա սկսելը նշանակում է բերել պարտության։ Կամ  մենք կարողանում ենք հանրահավաքում այնքան թվով հավաքվել, որ այլևս որևէ գործողություն պետք չի լինելու անել, այնքան մարդ հավաքվի, որ կարողանան իրենց կամքը թելադրել իշխանություններին, ուրիշ ելք չունենք»,- ընդգծեց Արամ Սարգսյանը։

Կարդացեք նաև

Խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին, Արամ Սարգսյանը նկատեց՝ թող չսպասի նրան, որ հարյուր-հազարներով մարդիկ գնան, ու լինի այն, ինչ արդեն ասվել է՝ տանեն դատարան։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս