
Թուրքիայում 10.6 մլրդ դոլարի միջազգային ներդրում է արվել

Թուրքիայի նախագահականին կից գործող ներդրումային գրասենյակի նախագահ Բուրաք Դաղլըօղլուն Լոնդոնում մի շարք հայտարարություններ է արել: Դրանք մասնավորապես վերաբերել են Թուրքիայի ֆինանսատեխնիկական (ֆինտեխ) ոլորտում կատարված միջազգային ներդրումներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա նշել է, որ Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկը (EBRD) և ֆրանսիական «Truffle Capital» ընկերությունը 2-րդ անգամ են ներդրում անում թուրքական ֆինանսատեխնիկական «DG Pay» ընկերությունում:
Թուրք պաշտոնյան ընդգծել է, որ ֆրանսիական հիշյալ ընկերությունը Եվրոպայում հայտնի է ֆինտեխ ոլորտում իրականացված իր ներդումներով:
«Ճանաչված հայտնի մի ֆոնդ է: Առաջին անգամ են Թուրքիայի ուղղությամբ քայլեր ձեռնարկում»,-հավելել է նա:
Բուրաքի խոսքով՝ Թուրքիան մտադիր է միջազգային ներդրումների ծավալը մեծացնել՝ Թուրքիա բերելով ընդհանուր առմամբ աշխարհում ներդրվող գումարների 1.5 տոկոսը:
Նշենք, որ 2023-ին Թուրքիայում կատարվել է ընդհանուր առմամբ 700 մլն դոլարի ներդրում ուղղված տեխնոլոգիական ստարտափերի, որից միայն 10 տոկոսն է սպառվել ֆինտեխ ոլորտում: Իսկ նույն տարում միջազգային ներդրումներն անկախ ոլորտից կազմել են 10.6 մլրդ դոլար: