«Հայաստանի ապագա առաջնորդն առնվազն չպետք է մասնակցած լինի 2018-ի իշխանազավթմանը և չպետք է ծափ տված լինի Նիկոլին»

Կարեն Մաթշկալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի ապագա առաջնորդն առնվազն չպետք է մասնակցած լինի 2018-ի իշխանազավթմանը և չպետք է ծափ տված լինի Նիկոլին։

Ընդդիմության առաջնորդ կարող է լինել այն ուժը և այն անհատը, ով չի ողջունել 2018-ի իշխանազավթումը և ծափ չի տվել Նիկոլին։

Պատասխանում եմ այն մարդկանց, ովքեր ինձ հարցնում են, թե ինչ է նշանակում «ծափ չի տվել Նիկոլին» արտահայտությունը։

Ծափ չի տվել Նիկոլին նշանակում է’

  • չի մերժել մեր պետականությունը 2018-ին,
  • չի ողջունել Նիկոլի իշխանազավթումը,
  • չի մասնակցել 2018-ի հանրահավաքներին,
  • չի սատարել Նիկոլին անգամ մտքում, չի զբաղեցրել պետական բարձր պաշտոն Նիկոլի կառավարման ժամանակ։

Ավելին, Նիկոլին ծափ տված համարվում են նաև այն քաղաքական գործիչները և պետական պաշտոնյաները, ովքեր անտարբեր են եղել այս հինգ տարիների ընթացքում երկրում ստեղծված իրավիճակին և չեն արտահայտել իրենց դիրքորոշումը։

Խոսքս քաղաքական գործիչների մասին է և այն մարդկանց, ովքեր փորձում են առաջնորդ դառնալ: Խոսքս չի վերաբերում սովորական սխալված քազաքացուն։

Սովորական քաղաքացին կարող է սխալվել, քաղաքական գործիչը’ ոչ։

Սխալված քաղաքական գործիչը պետք է ներողություն խնդրի ժողովրդից և հեռանա քաղաքականությունից։

Ովքեր կփորձեն խախտել այս սկզբունքը, կհայտնվեն այն իրավիճակում, որում հայտնվել են մինչ օրս։

Սխալվածը չի կարող, առաջնորդել չսխալվածին»։

Տեսանյութեր

Լրահոս