
Իրանի ԻՀՊԿ հրամանատար․ Իրանցիները չեն ենթարկվի երկրում ընտրությունները ձախողելու փորձերին

Իրանցիներին քվեարկելուց հետ պահելու թշնամական փորձերը կխափանվեն մարտի 1-ի համապետական ընտրություններին ժողովրդի մասնակցությամբ, ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, հաղորդում է Tasnim-ը:
Շաբաթ օրը Կումում կայացած մշակութային միջոցառմանը ելույթ ունենալիս գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը պատրաստ է առաջիկա ուրբաթ օրը կայանալիք խորհրդարանական և Փորձագետների ասամբլեայի ընտրություններում ևս մեկ «քաղաքական հերոսապատում» ստեղծել:
Մեկնաբանելով Իրանի և նրա հակառակորդների միջև շարունակվող քաղաքական պայքարը՝ գեներալը զգուշացրել է, որ թշնամիները «ձգտում են պոկել իրանցիներին իսլամից, թուլացնել նրանց վճռականությունը և հետ պահել քվեարկության գնալուց»:
Նա վստահություն է հայտնել, որ իրանցիները ևս մեկ անգամ «ուժեղ կհարվածեն թշնամու ատամներին և գործնականում կապացուցեն, որ ուշադրություն չեն դարձնում թշնամու առաջադրանքներին»։