Ռուսաստանում հույս ունեն, որ Հայաստանը չի գնա Սահակաշվիլու ու Զելենսկու ավանտյուրային․  Տիգրան Քոչարյան

Օրերս հայտնի դարձավ, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահները հեռացվելու են, այդ գործընթացը տեղի է ունենալու մոտ ժամանակներում, քանի որ այդ մասին արդեն իսկ կայացվել է քաղաքական որոշում։

Այս տեղեկության տարածումից երկու օր անց էլ հայտնի դարձավ, որ մարտի 4-ին Հայաստան է ժամանելու Ուկրաինայի նախագան Վլադիմիր Զելենսկին։

168.am-ի հետ զրույցում մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն այս երկու տեղեկությունները համադրելով՝ արձանագրեց՝ օդանավակայանից ռուսներին հեռացնում են՝ պայմանավորված Զելենսկու այցով։

«Պարզ է, որ երբ Ռուսաստանի թշնամի երկրի նախագահը ժամանի Հայաստան, խնդիրներ կարող են առաջանալ, եթե օդանավակայանում կանգնած լինեն ռուս սահմանապահները։ Խոշոր հաշվով՝ ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունը գնում է վա բանկ՝ իր հակառուսականությամբ»,- ասաց Քոչարյանը՝ նշելով՝այս ամենով հանդերձ, սակայն, Ռուսաստանում դեռ հույս ունեն, որ Հայաստանի իշխանությունը չի՛ գնա արկածախնդրության։

Կարդացեք նաև

«Ռուսաստանում հույս ունեն, որ Հայաստանը չի գնա Սահակաշվիլու ու Զելենսկու ավանտյուրային։ Ես էլ եմ հույսով և կարծում եմ՝ ինչ-որ պահի իրավիճակը կփոխվի, որովհետև այն ճանապարհը, որով հայ ժողովրդին տանում են այս իշխանությունները, լավ բանի չի բերի»,- ասաց Քոչարյանը՝ հիշեցնելով՝ այս իշխանությունն իր արկածախնդրությամբ արդեն կորցրել է Արցախը, ուստի Հայաստանի արևմտականացումը լրջագույն խնդիրներ է առաջացնելու արդեն Հայաստանի համար։

«Հայաստանը, ինչպես 100 տարի առաջ, կրկին սխալ ուղի է բռնել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների դժգոհություններին՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից չկատարված դաշնակցային պարտավորությունների, ապա Քոչարյանը կոչ արեց դժգոհությունների մասին խոսելիս հիշել, թե ո՞վ է առաջինը գործել Ռուսաստանի դեմ 2018 թվականից՝ սկսած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ձերբակալությունից, վերջացրած հակառուսական քարոզով՝ ողջ երկրով մեկ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս