Բաժիններ՝

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Լեհաստանի սահման՝ լեհ ֆերմերի հետ կապված խնդիրը լուծելու համար

Ուկրաինայի պատվիրակությունը՝ երկրի վարչապետ Դենիս Շմիգալի գլխավորությամբ ժամանել է ուկրաինա-լեհական սահման ՝ լեհ ֆերմերների կողմից սահմանի շրջափակման հարցերը լուծելու համար, սակայն Լեհաստանի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում տեղի չի ունեցել։ Դենիս Շմիգալը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ մեկ ամիս առաջ Կիևում Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը խոսում էր այն մասին, որ Լեհաստանը Ուկրաինայի ամենահուսալի, ամենակարևոր դաշնակիցն է։

«Մեկ ամիս առաջ մենք համաձայն էինք, որ սահմանի արգելափակումը վնասում է մեր երկրներին, և որ կարևոր է թույլ չտալ նման միջադեպեր։ Անցավ մեկ ամիս, և մենք նորից վերադարձանք այս կետին: Միայն հիմա ենք տեսնում բացահայտ սադրանքներ։

Մենք հասկանում ենք այն դժվարությունները, որոնց բախվում է Լեհաստանի կառավարությունը։ Եվ մենք պատրաստ ենք օգնել այս իրավիճակի լուծմանը։ Մենք ընդառաջ ենք գնում։

Ուկրաինայի նախագահը Լեհաստանի ղեկավարությանը հարթակ է առաջարկել համաձայնության գալու և փոխզիջում գտնելու համար։ Այստեղ ՝ սահմանին: Որպես հավասար գործընկերներ և դաշնակիցներ:

Բայց, ցավոք, լեհ պաշտոնյաների հետ նման հանդիպում այսօր տեղի չունեցավ», – գրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս