Բայդենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ավելի քան 500 նոր պատժամիջոցներ սահմանելու մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները 500-ից ավելի պատժամիջոցներ է սահմանում ՌԴ-ի դեմ։ Բայդենի հայտարարությունը տարածել է Սպիտակ տունը։
Բայդենը հայտնել է, որ այդ պատժամիջոցներն ուղղված կլինեն մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի բանտարկության հետ կապված անձանց, ինչպես նաև Ռուսաստանի ֆինանսական հատվածի, պաշտպանական-արդյունաբերական ոլորտի, գնումների ցանցերի և այն անձանց դեմ, որոնք խուսափում են պատժամիջոցներից տարբեր մայրցամաքներում։
«Պատժամիջոցները կապահովեն, որ Պուտինն էլ ավելի մեծ գին վճարի իր ագրեսիայի և երկրի ներսում բռնաճնշումների համար», – ասել է Բայդենը:
Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը արտահանման նոր սահմանափակումներ է մտցնում գրեթե 100 կազմակերպությունների դեմ, որոնք թաքնված աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանին։