
Սպարտակ Հ.-ն հետախուզվում էր Մոսկվայի իրավապահների կողմից

ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 21-ին Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել և Արմավիրի բաժին է տեղափոխվել 44-ամյա Սպարտակ Հ.-ն:
Նա 2009 թ. հուլիսի 2-ից ՌԴ Մոսկվայի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: