
Ողբերգական ավտովթար՝ Վանաձորում. 2 զոհ, 1 վիրավոր

Փետրվարի 20-ին, ժամը 15.39-ին, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Մազերատի», «Դեյվո» և կայանված «Հովո Սինոտրուկ» մակնիշի մեքենաներ:
«Դեյվո»-ի վարորդ 56-ամյա Արամայիս Կիրակոսյանը և ուղևոր 86-ամյա Հայկազ Կիրակոսյանը մահացել են, իսկ «Մազերատիի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: