Փաշինյանն աշխատում է այս պետության դեմ, խաղաղություն չի բերելու. Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման մասին, ասաց՝ այդ հանդիպումները նույն օրինաչափությունն ունեն, ինչ 2018 թվականից եղած հանդիպումները։

«Ուզում եք՝ այդ բանակցությունների անունը դրեք գաղտնի կամ չհրապարակված բանակցություններ՝ երբ ադրբեջանական աղբյուրները նշում էին, որ Ալիևը հանդիպել է Փաշինյանի հետ, իսկ Փաշինյանի ոչ պաշտոնական կայքը և ընտանեկան կայքը դրանց մասին չէին խոսում։ Հիշենք Դուշանբեի հանդիպման մասին, իր կայքում որևէ տեղեկություն չկար։ Այսօր էլ նույնն է կատարվում՝ գնում հանդիպում է, ադրբեջանական կողմն էլ հրապարակում է։ Նման գործելաոճը բերեց Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների ձախողմանը, ինչն էլ բերեց պատերազմի։

Թե այժմ ինչի կբերի այդ վարվեցողության կրկնությունը, շատ դժվար է ինչ-որ բան ասել»,- նշեց Արթուր Խաչատրյանը։

Նրա գնահատմամբ, այսօր տեղի է ունենում բանակցությունների ձևաչափի փոփոխություն, եթե, իհարկե, այդ բանակցությունները կան։

Կարդացեք նաև

«Հայկական կողմը հրաժարվում է օգտվել ռուսական առաջարկությունից, Ադրբեջանն Արևմուտքից ստանում է այն, ինչ ցանկանում է՝ հրաժարվելով մեկնել Բրյուսել։ Միացյալ Նահանգները հայտարարում է, որ խրախուսում է երկու կողմերի անմիջական շփումները, ավելի պարզ՝ ձեռքերը լվանում է այդ գործընթացից, ասելով՝ գնացեք, ինչ ուզում եք՝ արեք։ Չգիտեմ ինչու՝ Գերմանիան ծագեց, նրա թեկնածությունը դեռևս 90-ականների սկզբներին էր դիտարկվում, բայց հայկական կողմը համաձայն չէր, նաև առաջարկվող անձի թեկնածությամբ պայմանավորված։ Գերմանիան և Թուրքիան սերտ համագործակցում են, ես չգիտեմ, թե ինչ կարող է տալ Հայաստանին նրա միջնորդությունը։

Այն, որ Փաշինյանն աշխատում է  այս պետության դեմ, կարծում եմ՝ արդեն կասկածի տեղիք չի թողնում։ Արցախը զոհել, աչքերը փակել ու ակնկալել, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ պահանջներ չի ներկայացնի, դա կա՛մ տիեզերային անգրագիտություն է, կա՛մ դժոխային դավաճանություն»,- հավելեց նա։

Նա նաև ընդգծեց՝ այս ճանապարհով Նիկոլ Փաշինյանը խաղաղության չի հասնելու։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս