ՀՀ կառավարությունը հետաքրքրված է գերմանական ընկերության հետ փոխգործակցության խորացմամբ․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող Fichtner ընկերության գործադիր տնօրեն Մարտին Շտիկելի և ընկերության ներկայացուցիչների հետ: Հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից:

Քննարկվել են կանաչ ջրածնային էներգիայի և կուտակիչ կայանների կառուցման ոլորտում համագործակցությանը ու փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:

Փաշինյանը կարևորել է վերոնշյալ ուղղությունների զարգացումը Հայաստանում և նշել, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է գերմանական ընկերության հետ փոխգործակցության խորացմամբ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները գործակցության հնարավորությունների շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829