Բաժիններ՝

Բրիտանիան նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ՝ Նավալնիի մահվան պատճառով

Լոնդոնը կքննարկի Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ Ռուսաստանի դեմ Մեծ Բրիտանիայի նոր անհատական ​​պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։ Այս մասին Sky News-ի եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեվիդ Քեմերոնը։

«Մենք կպարզենք, թե արդյո՞ք կան անհատներ, որոնք պատասխանատու են Նավալնիի մահվան համար, և արդյո՞ք կան անհատական ​​միջոցներ և գործողություններ, որոնք մենք կարող ենք ձեռնարկել։ Դրանք նախապես չենք հայտարարում, ուստի ավելին չեմ կարող ասել։ Սակայն դա այն է, ինչով մենք հիմա զբաղվելու ենք»,- խոստացել է նախարարը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Ալեքսեյ Նավալնիի մահվան մեջ մեղադրել էր Ռուսաստանի իշխանություններին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս