
Արման Ավագյանը չհաղթահարեց 1/4 եզրափակիչի արգելքը

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Ավագյանը (79կգ) չհաղթահարեց քառորդ եզրափակիչի արգելքը:
Աշխարհի Մ23 բրոնզե մեդալակիրը քառորդ եզրափակիչում ուժերը չափեց աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիր, վրացի Ավթանդիլ Կենչաձեւի հետ եւ պարտվեց 4:8 հաշվով:
Արման Ավագյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 3:1 հաշվով պարտության էր մատնել հաղթեց Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սեմիսորովին:
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականից Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ են դուրս եկել աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) եւ Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ):