Փաստահավաք այցով Ներքին Հանդում ենք. Արման Թաթոյան

Հայաստանի նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը փաստահավաք այցով Սյունիքում է՝ այս պահին` Ներքին Հանդ գյուղում:

«Տեղում հավաքագրված փաստերը լրացուցիչ ապացուցում են, որ 3 օր առաջ ադրբեջանական զինված ծառայողները Հայաստանի տարածք, մասնավորապես` Ներքին Հանդ գյուղ ներխուժած վայրերից արձակված կրակոցներով են սպանել մեր զինվորականներին:

Այցի ընթացքում տեղի են ունենալու ուսումնասիրություններ, հանդիպումներ, այդ թվում` բնակիչների հետ, ովքեր զրկված են անվտանգ և բնականոն կյանքով ապրելու իրավունքից:

Մանրամասներ փաստերը կամփոփվեն ու կներկայացվեն ավելի ուշ»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829