Փաշինյանն իրավունք չուներ ՀՀ անունից նման հայտարարություն անել. Արամ Սարգսյան
Փետրվարի 20-ին՝ Արցախյան շարժման տարեդարձի օրը, Ազատության հրապարակում «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը հանրահավաք կանցկացնի՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հայ ազգի համար համազգային նշանակությամբ հարցի վերաբերյալ գերազանցել է իր լիազորությունները՝ ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում։
«Այդ անձը, որն այսօր վարչապետի պաշտոնում է, դա չի նշանակում, որ նա իրավասու է Հայաստանի անունից ճանաչել Արցախի Հանրապետության լինել-չլինելը։ Նա հանցանք է կատարել, իրավունք չուներ ՀՀ անունից հանդես գալ նման հայտարարությամբ։ Սա շատ երկրների համար հիմք եղավ, որ ասեն՝ ձեր երկրի ղեկավարը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, մենք անելիք չունենք»,- նշեց Արամ Սարգսյանը։
Նրա գնահատմամբ՝ այսօր Հայաստանն ու հայ ազգը գտնվում են խայտառակ վիճակում, և սա այն է, ինչն ազգը չպետք է հանդուրժի։
«Ազգը պետք է պահպանի իր ազգային արժանապատվությունը, եթե նույնիսկ այլ պատճառներ չլինեին, միայն Արցախը պատճառ է, որպեսզի նա հեռանա»,- շեշտեց Արամ Սարգսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում