Նազիկ Ավդալյանի մասին պատմող ֆիլմը է նկարահանվել
Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և սպորտային ճանապարհի մասին պատմող ֆիլմը էկրան կբարձրանա այս տարվա սեպտեմբերին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ֆիլմը նկարահանում է «Մաքսիմ պրոդաքշն»-ը՝ համագործակցելով «Մտորումների թատրոն» մշակութային հասարակական կազմակերպության հետ:
Նկարահանումները սկսվել են 2024 թվականի հունվարի 18-ից և ավարտվելու են փետրվարի 15-ին։ 1 ժամ 55 րոպե տևողությամբ գեղարվեստական ֆիլմի բյուջեն 90 մլն դրամ է, որից 40 մլն դրամը տրամադրել է ազգային կինոկենտրոնը։ Բյուջեի մնացած մասը համալրվել է (համալրվում է) անհատ ձեռներեցների միջոցով։
Գյումրիում նախատեսվող նկարահանումների համար քաղաքի ավագանու որոշմամբ համայնքային բյուջեից ֆիլմին հատկացվեց 2 մլն 200 հազար դրամ:
Ֆիլմի առաջնախաղը նախատեսվում է 2024 թվականի սեպտեմբերին՝ Գյումրու օրվան նվիրված տոնակատարության ժամանակ։
Արմենուհի Մխոյան