34-ամյա Վահագն Ե.-ն ներկայացել է ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 13-ին բաժին է ներկայացել 34-ամյա Վահագն Ե.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Նա ներկայացել է Լոռու մարզային քննչական վարչություն:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք