
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում առաջինը պայքարի մեջ են մտնում 55 կգ քաշային կարգում մրցող կանայք

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարը Եվրոպայի վարկանիշային առաջնությունում:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանի կանանց հավաքականն ունի երկու ներկայացուցիչ:
55 կգ քաշային կարգում կմրցեն Իզաբելլա Յայլյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը:
Նախորդ տարի Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը դարձել էր ԵԱ-ի բրոնզե մեդալակիր: Ալեքսանդրա Գրիգորյանը միայն 6-րդն էր: