Հերքում են, հետո գաղտնի տալիս են. ՀՀ իշխանությունները գաղտնի կերպով Ադրբեջանին են փոխանցել ԱԱԾ-ի խոստացած ականապատ դաշտերի տեղեկամատյանները

Ադրբեջանական կայքերի փոխանցմամբ՝ հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել Արցախի օկուպացված տարածքների ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան։

Ըստ ANAMA-ի՝ ներկայացված ֆորմուլյարները հիմնականում տեղեկություններ են պարունակում Մռավի լեռնաշղթային մոտ ականապատ դաշտերի վերաբերյալ:

Նշվում է, որ տեղեկամատյանների վերլուծության արդյունքում պարզվել է, որ դրանցում առկա տվյալները չեն համընկնում իրական ականապատ դաշտերի հետ, կոորդինատները սխալ են և անօգուտ:

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Նիկոլ Փաշինյանին հյուրընկալելուց հետո ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշել էր, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել թվով 8 նոր տեղեկամատյաններ:

Կարդացեք նաև

Նշենք նաև, որ հունվարի 31-ին Իջևան-Ղազախ սահմանին տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հերթական հանդիպումը, որից հետո AzTV-ն տեղեկություն էր տարածել, թե Հայաստանը ևս 3 շրջանի ականապատ տարածքների քարտեզ է փոխանցելու Ադրբեջանին, սակայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հերքել էին ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները՝ վստահեցնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպմանն ադրբեջանական կողմին ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու հարց չի քննարկվել։

Թե ե՞րբ և ի՞նչ խողովակներով է հայկական կողմը Ադրբեջանին փոխանցել ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյանները, հայտնի չէ: Փաստ է այն, որ ՀՀ գործող իշխանությունները շատ քայլեր հայ հասարակությունից գաղտնի են անում:

Տեսանյութեր

Լրահոս