ՀՀ ՄԻՊ-ը Ժնևում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի փոխտնօրենի հետ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 8-ին Ժնևում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի փոխտնօրեն Օկտավիան Բիվոլի հետ։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկմանը, որին մասնակցել է նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, անդրադարձ է կատարվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Պաշտպանի աշխատակազմի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Հանդիպման ավարտին զրուցակիցները նախանշել են համագործակցության հնարավոր ուղղությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829