Շվեյցարիայում ոչնչացրել են 15 պատանդ վերցրած տղամարդուն
Շվեյցարական իշխանությունները հայտնում են, որ ոստիկանության գործողությունների արդյունքում հաջողվել է վերացնել գնացքում 15 հոգու պատանդ վերցրած տղամարդուն։ Այս մասին գրում է Reuters-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Շվեյցարիայի Վաուդ կանտոնում՝ Ֆրանսիայի հետ սահմանի հարևանությամբ։
Գործակալության տարածած տեղեկության համաձայն՝ 32-ամյա իրանցի տղամարդը, որն ապաստան էր խնդրել Շվեյցարիայից, զինված է եղել կացնով և դանակով, պատանդներին ահաբեկման մեջ է պահել գրեթե 4 ժամ։ Ուղևորների կյանքը հնարավոր է եղել փրկել այն բանից հետո, երբ ոստիկանները ներխուժել են գնացք և մահացու վիրավորում հասցրել պատանդառուին։
«Բոլոր պատանդներն անվնաս ազատ են արձակվել», – նշվում է կանտոնի ոստիկանության հայտարարության մեջ։
Չարագործի հնարավոր շարժառիթների մասին ոչինչ չի հաղորդվում։