Իրակլի Կոբախիձեն Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջին այցը կկատարի Բրյուսել

Իրակլի Կոբախիձեն Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջին այցով կմեկնի Բրյուսել։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի հանրային հեռարձակողի հրապարակումից։

Կոբախիձեն իր առաջիկա այցի մասին լրագրողներին հայտնել է խորհրդարանում կայացած քվեարկությունից հետո, որի արդյունքներով վստահության քվե է տրվել Իրակլի Կոբախիձեի գլխավորած կառավարությանը։

Նոր վարչապետի այցը Բրյուսել կկայանա փետրվարի 20-21-ը։

«Սկզբունքորեն այցը Բրյուսել նախատեսված է փետրվարի 20-21-ը։ Դա վերաբերում է ինչպես Եվրամիությանն, այնպես էլ ՆԱՏՕ-ին։ Օրակարգն արդեն որոշված է։ Համապատասխանաբար, առաջին այցը տեղի կունենա Բրյուսել»,- նշել է Կոբախիձեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է Իրակլի Կոբախիձեին վարչապետ նշանակելու մասին հրամանը։

Տեսանյութեր

Լրահոս